«Մոսկվա» կինոթատրոնում նախընտրած ֆիլմը դիտելու համար այլևս պարտադիր չէ տոմս ձեռք բերել միայն կինոթատրոնի տոմսարկղից: Այս մասին տեղեկացնում են կինոթատրոնի մենեջերներ Ռուզան Աբգարյանը և Անահիտ Խաչատրյանը, նշելով, որ cult.am մշակութային պորտալի հետ համատեղ իրականացնում են նաև էլեկտրոնային տոմսերի վաճառք: «Կինոթատրոնն անցում է կատարում ինովացիոն շրջան` սկսելով օնլայն տոմսերի վաճառքից: Այս տարի կունենանք նաև նոր պաշտոնական կայքէջ»,-ասաց Անահիտ Խաչատրյանը: